Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:42
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Գործընկերային նյութեր

«Դավաճանները հատուկ կատեգորիա են, և նրանց նկատմամբ պետք է լինի հրապարակային դատ». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում, որ ռազմական դրության պայմաններում փոխվում է ԱԱԾ տնօրենը։ Սա, ըստ ձեզ, ավելի շատ արտաքի՞ն, թե՞ ներքին գործոններով է պայմանավորված։ 

– Ես կուզենայի, որ համընկնում լինեն դավաճանության դեպքերի մասին բարձրաձայնումները և պրոֆեսիոնալ պարտքը լավ չկատարելու համար ԱԱԾ ղեկավարի պաշտոնանկությունը։

Նման պայմաններում ոչ պրոֆեսիոնալ լինելու համար պաշտոնանկությունը բնական է ու նորմալ։ Ուղղակի աչքիս առաջ է Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ ռուսները չեն համագործակցելու ԱԱԾ տվյալ տնօրենի հետ, և չեմ ուզում, որ այդ երկու դեպքերը կապ ունենան։

Հույս ունեմ, որ դրանք պարզապես համընկնում են։ Որովհետև, գիտեք, եթե Ռուսաստանը մեզ թելադրի, թե ով լինի մեր ԱԱԾ տնօրենը, Ռուսաստանի ձեռքին կլինի մեր անվտանգության բանալին։ Դա անթույլատրելի է։

– Այդուհանդերձ, դուք չեք բացառում և տեսնում եք, որ նման կապ կարո՚ղ է լինել։

– Դե գիտեք ինչ, աչքը տեսնում է, տեղեկատվությունը ստանում ես, երևույթները համադրում ես։ Չի կարելի մարդկանց ստիպել, որ պատճառահետևանքային կապերը չտեսնեն։

– Բայց ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությանը նախորդեց Նիկոլ Փաշինյանի գրառումը դավաճանների մասին։ 

– Ես պնդում եմ, որ դավաճանները հատուկ կատեգորիա են, և նրանց նկատմամբ պետք է լինի հրապարակային դատ։ Որ ասում են՝ սերունդները մեղք են, ո՛չ, սերունդները մեղք չեն։ Սերունդները կյանքով մեկ պետք է պատասխան տան իրենց բարեկամների դավաճանության համար։ Դա պարտադիր է։

Ցանկացած դավաճանի նկատմամբ պետք է լինի հրապարակային դատ, որպեսզի ոչ մի դավաճան հետագայում իրավունք չունենա ասել, որ ծածկադմփոց արեցին, ինքը ոչնչով մեղավոր չէր։

Պետք է հանրային ձևով բոլոր փաստերը դրվեն այդ մարդու առջև, և դատն էլ, ցանկալի է, որ լինի հանրային։ Ստալինը բոլոր «ժողովրդի թշնամիների» դատերը հանրային էր անում, և եթե այս դեպքում մարդը ժողովրդի թշնամի է, պետք է դատն անել հանրային։ Պետք է ամեն ինչ լինի հստակ, և հետևեն գործողություններ։

– Վերջին օրերի այս հայտարարություններից հետո արդյոք տեսնո՞ւմ եք նորից ներքաղաքական ինչ-որ խլրտումներ։

– Ես մի բան գիտեմ, եթե նախկինները համարում են, որ ներկաները լավ չեն պաշտպանում հայրենիքը, նրանք ունեն ոչ միայն մաքրվելու, այլև դոմինանտ դիրք գրավելու մի բացառիկ հնարավորություն, որովհետև պատերազմը մաքրում է ամեն ինչ։

Արյունը և կյանքի զոհողությունը մաքրում են ամեն ինչ։ Ես ինչ-որ չեմ տեսնում դա նախկինների մոտ։

Օրինակ՝ դաշնակցականների մոտ տեսնում եմ. նրանք հավատարիմ են իրենց գաղափարական ուղղվածությանը, և դա է պատճառը, որ ՀՅԴ-ն կայուն ընտրազանգված ունի ու չի կորցնում այն։ Ինչքան շատ նրանք գնան պատերազմ հիմա, վաղն իրենք ապահովում են իրենց կուսակցության բազան։

Ղարաբաղյան նախորդ պատերազմում էլ դաշնակցականները շատ մեծ ու որոշիչ դեր կատարեցին։

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Հաղորդագրություն սահմանից Մենք այս պատերազմը հաղթել ենք 94֊ին։ Մեզ մնում է այն պահպանել։ Մենք ամուր ենք մեր դիրքերում, վստահ ենք մեր ուժերին։ Հայոց բանակը...

Քաղաքականություն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանի հայրենասերի’ն. մտածո’ղ քաղաքացուն. Հայաստանի շահերի դեմ գործող հակահայ 《հայկական》սեգմենտի’ն: Երեկ ռուսական տխրահռչակ, սակայն արդյունավետ 《բալանսի...

Արցախ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել. «Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր...

Տարածաշրջան

Թեպետ Իլհամ Ալիևն ամենօրյա ռեժիմում հայտարարում է նորանոր բնակավայրեր ազատագրելու մասին, և կարծես թե անհանգստանալու առիթ չկա, որ ադրբեջանցիները կարող են տագնապալի լուրեր ստանալ...