2020-10-08
Քոչարյանի հերթական պիղծ «մուտիտը». անգամ ծանր պատերազմը չի կանգնեցնում հրեշին
Ռոբերտ Քոչարյանին պատկանող Hayeli.am-ը, որի ղեկավարն է«ՍԴ խրամատների» չհանձնվող մարտիկի քույր, հանրությանը քաջ հայտնի Անժելա Թովմասյանը, չի դադարում կեղծ լուրեր հրապարակել`փորձելով այդ կերպ փիառել իր տխրահռչակ շեֆին:
Այս անգամ էլ նյութի հեղինակի մտքի թռիչքը սլացել է ՀՀ սահմաններից դուրս՝ իր հետ բերելով «Քոչարյանի շնորհիվ Հայաստան ներկրված զենքի մի մեծ խմբաքանակ»: Փաստորեն, հրեշը չի հանգստանում և, հանուն իր փիառի, կեղտոտ ու սուտ լուրեր է տարածում:
Սկսենք նրանից, որ Քոչարյանը չէր կարող Հայաստան զենք բերել, քանզի Արցախի և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարություններն աշխատում են իդեալական:
Բոլորին է պարզ, որ այս մարդը, որին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վռնդեց այնտեղից, փորձում է պառակտումներ մտցնել, և դրանով է պայմանավորված կեղտոտ ստերի նմանատիպ արշավը: Հայկական բանակը հաղթում է ռազմաճակատում, և հենց դա է պատճառը, որ հանցագործ ու Հայաստանը տարիներ շարունակ թալանած հրեշը փորձում է այդ հաղթանակն իրեն վերագրել:
Ի դեպ, Քոչարյանի հետ Արցախում են եղել Վանեցյանը, Սերժ Սարգսյանը, և 5-րդ շարասյան մյուս մնացուկները: Նկատենք, որ նրանք փորձել են իրենց թափթփուկների միջոցով դասալքություններ կազմակերպել՝ զորքի նահանջի և անհաջողությունների պատճառ դառնալով:
Պատերազմի ավարտից հետո ԱԱԾ-ն ահռելի գործ ունի անելու:
Նմանատիպ Նյութեր