X
Մենք սոց. ցանցերում

«Քոչարյանը եթե մի կոպեկ տված լիներ՝ հիմա քթներիցս բերել էր». Անդրանիկ Քոչարյան | Առավոտ

Առավոտ | «Ստեփանակերտում արդեն վտանգավոր է, որովհետեւ անընդհատ ռմբակոծում են: Շատերն առաջին փուլում գնացին այնտեղ, մեկ էլ պարզվեց, որ հրատապ երկրորդ նախագահը գալիս է հանդիպի ՌԴ դեսպանի հետ ու բոլոր կայքերը գրում են՝ այ հիմա հրատապ հանդիպում է…ՌԴ դեսպանի հետ հանդիպում է յուրաքանչյուր պատգամավոր եւս: PR անելու համ դրա վրա դիվիդենտներ շահելու ժամանակը չի: Այստեղ ոչ մեկը կարգավիճակ չունի, բացի կառավարող շրջանակներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաեւ հորդորեց այն ուժերին, որոնք կառավարիչ չեն, զինվորագրվեն ու գնան կանգնեն զինվորի կողքին: Հարցին՝ մտահոգի՞չ էր Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում լինելը, դրանից հետո գալն ու ՌԴ դեսպանի հետ հանդիպումը՝ նա պատասխանեց. «Ինձ համար մտահոգիչ չի ոչ մեկի Արցախում լինելը: Բայց ամեն մեկն Արցախում պետք է հստակ իմանա՝ ինչի համար է գնացել ու ինչ պատասխանատվություն է կրում՝ այնտեղ լինելու համար՝ Ռոբերտ Քոչարյանը լինի, Սերժ Սարգսյանը լինի, նույնիսկ ես տեսա այնտեղ Մենուա Հարությունյանը այնպիսի գեղեցիկ համազգեստով Ստեփանակերտում բան էր անում, բայց լավ կլիներ, որ այդ շարժումը տեղափոխվեր դեպի այն դիրքերը: Մենք ծանր մարտեր ենք մղում, հասկացեք: Ես այնտեղ տեսել եմ այլ նախկին պաշտոնյաների»:

Երբ լրագրողները սկսեցին թվարկել որոշ նախկին պաշտոնյաների անուններ՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով՝ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց Խաչատուրովի հետ կապված. «Ես Խաչատուրովին չեմ տեսել, որտե՞ղ եք տեսել իրեն՝ Արցախի նախագահի աշխատակազմո՞ւմ, որ գոնե գիտելիքները փոխանցի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս