X
Մենք սոց. ցանցերում

Ամեն ինչի բանալին մեր զինվորների ձեռքին է | Առավոտ

Առավոտ |«Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ»՝ այս անունները մենք հաճախ ենք լսել վերջին 7-8 տարիների ընթացքում: Ցանկացած մարդ, ով հետեւում է լրահոսին, գիտի, թե ինչով են զբաղվում այդ խմբավորումների «մարտիկները»: Ընդ որում, պարտադիր չէ, որ իրադարձությունները ծավալվեն Միջին Արեւելքում՝ այդ մարդիկ քաղաքներ են ավերում, հեռուստախցիկի առջեւ գլուխներ են կտրում, մարդաշատ վայրերում ռումբեր պայթեցնում ոչ միայն Սիրիայում կամ Իրաքում, նրանք պատասխանատվություն են վերցնում նաեւ եվրոպական քաղաքներում բազմաթիվ ահաբեկչական ակտերի համար:

Եվ ահա այդ խմբավորումների անունները՝ որպես այսօր Արցախում ընթացող պատերազմի անմիջական մասնակիցների, հնչեցնում է ոչ թե հայկական կողմը, ոչ թե Սիրիայի նախագահ Ասադը, ոչ էլ անգամ էմանուել Մակրոնը, այլ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, որն ահազանգում է պատերազմում ներգրավված «հազարավոր արմատականների մասին»: Սերգեյ Նարիշկինը ռուսաստանյան քաղաքական վերնախավի ազդեցիկ դեմքերից մեկն է, եւ հասկանալի է, որ առանց բարձրագույն մակարդակով քաղաքական որոշման նա նման խնդիրների մասին չէր խոսի:

Ենթադրում եմ, որ Նարիշկինի գերատեսչությունը Թուրքիայի կողմից բերված եւ Ադրբեջանի բանակում կռվող վարձկանների եւ ահաբեկիչների մասին նոր չէր իմացել. դրա մասին արդեն մի քանի օր է, որ խոսվում է: Երբ Մակրոնն էր այդ ակնհայտ փաստը նշել, Ալիեւը խիստ վիրավորվել էր եւ Ֆրանսիայի նախագահից ներողություն էր պահանջում: Հասկանալի պատճառներով՝ ռուսաստանյան հետախուզության հնարավորություններն այս տարածաշրջանում ավելի շատ են, քան, ասենք, Ֆրանսիայինը կամ որեւէ այլ երկրինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս