X
Մենք սոց. ցանցերում

Արևի մարդը՝ Կլոդ Մոնե

People Media-ն անդրադարձել է իմպրեսիոնիստ Օսկար Կլոդ Մոնեի ստեղծագործություններին։

Ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Օսկար Կլոդ Մոնեն ծնվել է Փարիզում, 1840 թվականի նոյեմբերի 14-ին։ Նրա հանրահայտ ջրաշուշանների,կակաչների դաշտերի, Լոնդոնի խորհրդարանի շենքի թեմայով կտավների շարքերը մոլորակի ամենաթանկարժեք ու պահանջված արվեստի գործերից են։
Համաշխարհային պատմության մեջ Մոնեն հիշվեց որպես հեղափոխական՝ արվեստի մեջ։ Նա առաջինն է զարգացրել գրելու նոր տեխնիկան, առաջինն է օգտագործել գունային գամմայի նոր թեորիան, առաջինն է նույն օբյեկտը մի քանի անգամ նկարել՝ ամեն անգամ տարբեր լուսավորության ու տարբեր եղանակային պայմաններում։ Այնուհանդերձ, ինչպես նորարների մեծամասնության մոտ, նկարչի կյանքը հեշտ չի դասավորվել։ Հասուն տարիքում նրա մոտ տեսողական խնդիրներ առաջացան, իսկ կյանքի մայրամուտին նա լիովին կույր էր։ Սակայն ժառանգությունը, որը Կլոդ Մոնեն թողեց իրենից հետո, համամարդկային է և սփռված է աշխարհի լավագույն թանգարաններում ու ցուցասրահներում։

Ավելին՝ https://peoplemedia.am/klod-mone-arevi-mardy/?fbclid=IwAR0VzEgPmH6kKU9N4n8XvJvryMjudTAyn6FBUbfwJJbctFp7XRuSClz1xL8

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս