X
Մենք սոց. ցանցերում

«ՀՀ -ում սպորտի ու երիտասարդության ոլորտը խայտառակ ու ցավալի վիճակում է»․ Արևիկ Համբարձումյան

The LOFT կենտրոնի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ-ում պորտի և երիտասարդության ոլորտի վերաբերյա․

15 տարվա սպորտային ստաժս ու համապատասխան կրթությունս, 5 տարի երիտասարդների՝ մասնավորապես պատանիների հետ աշխատանքս, արված նախագծերն ու գործունեությունս, ՀՀ քաղաքացի լինելս ինձ թույլ են տալիս կատարել հետևյալ գրառումը։
Պատառում նստած աշխատում եմ, պատուհանս բաց է ու շատ մոտ է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը։
-Հո դու տուպոյ չես, այ անասուն, դեբիլ ես դու այ ոչխար, սալտո տուր, տուպոյ, ոչխար, հել վերև կանգնի․․․Արա, անասուն ․․․Արա խոզ․․․
Ես, որ երեխա ունենամ ու ուղարկեմ սպորտի․․․
Որ ուղարկեմ սպորտի ․․․ Որ ապրեմ Երևանում, իմ երկրում, ուր իմ երեխային պիտի էսպես մարզեն։
Էսպե՞ս ենք օլիմպիական չեմպիոններ մարզում, էսպե՞ս ենք մարդ կերտում սպորտի միջոցով։ Էսպե՞ս ենք սպորտային առողջ միջավայր ստեղծում երկրու՞մ։ Սա՞ է մեր սպորտի կուլտուրան։
Երիտասարդ մարզիչի ձայնը։

ՀՀ -ում սպորտի ու երիտասարդության ոլորտը խայտառակ ու ցավալի վիճակում է։ Չկա երիտասարդական քաղաքականություն, չկա սպորտի վերաբերյալ տեսլական ու չկա անգամ պատկերացում առողջ ապրելակերպ և սպորտ հասկացությունների տարբերության վերաբերյալ։ Չկա երիտասարդական միասնական ստրատեգիկ մտածողություն։
ԶԶվանք եմ ապրում, որքան ամոթ է, որքան հետ ենք մենք ու դեռ նախիրի մակարդակի։

Աղբյուրը՝

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս