X
Մենք սոց. ցանցերում

Այդ ամենը մենք արդեն տեսել ենք | Առավոտ

Առավոտ | Խաղաղ բնակավայրերին հարվածելու մարտավարությունը, որն այս պատերազմի վերջին երկու օրերին որդեգրել է թուրք-ադրբեջանական կողմը, ռազմական որեւէ խնդիր չի լուծում: Դա նախ՝ վկայությունն է այն բանի, որ ռազմաճակատի գիծը փոխելու հակառակորդի բոլոր փորձերը տապալվել են՝ ո՛չ «բլից-կրիգի», ո՛չ «24 ժամում Ղարաբաղը գրավելու» հոտն անգամ չկա: Հիմա արդեն ստիպված են արդարանալ իրենց ժողովրդի առաջ՝ տեղանքը լեռնային է, հայերի պաշտպանական կառույցները խորն են: Լավ է, վերջապես բացահայտեցին, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) լեռներ կան:

Կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանն օգտագործել է իր ողջ պոտենցիալը՝ Արցախ ներխուժելու համար: Արդյունքը հայտնի է: Ձախողվելուց հետո մնում է հեռվից հրթիռակոծել մեր քաղաքներն ու գյուղերը՝ դա թույլերի եւ վախկոտների մարտավարություն է, որը հատուկ է ահաբեկիչներին: Ի՞նչ տարբերություն՝ ինքնաթիռնե՞րն են ուղղվում Նյու-Յորքի «երկվորյակ աշտարակների վրա», թե՞ «Սմերչն» է հարվածում Ստեփանակերտի կամ Հադրութի բնակելի շենքերին: Ոճը նույնն է՝ դա իրար հետ «գենետիկորեն փոխկապակցված» ուժերի գործելակերպն է:

Ո՞րն է դրա նպատակը: Պարզ է, որ հակառակորդը խնդիր է դրել հոգեբանական ազդեցություն թողնել մեզ վրա: Եվ այստեղ Բաքուն եւ Անկարան կրկին սխալվում են՝ պարզապես նրանք մեզ լավ չեն ճանաչում, ուշադիր չեն ուսումնասիրել, նրանց վերլուծական կենտրոնները եւ հատուկ ծառայությունները թերացել են: Այժմ գոնե պա՞րզ է, որ ոչ մի ընկճվածություն, ոչ մի խուճապ չկա, ավելին՝ հայերի մեջ լուրջ տարաձայնություններ չկան, եւ 10 միլիոն հայությունը պատրաստ է կռվել բոլոր հնարավոր թշնամիների դեմ՝ այնքան ժամանակ, որքան որ պահանջվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս