X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Մակրոնը և Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը՝ մտահոգություն հայտնելով ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադարի և դեէսկալացիայի կոչ են արել:

Նախագահներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս