X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ ԱՀ նախագահ

Այսօր կայացած ասուլիսում, լրագրողներից մեկի խնդրանքին՝ նշել գործոնները, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց. «Առաջին գլխավոր ֆակտորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Դա կլինի, երբ հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, որ ունի հակաադրբեջանական իշխանություն։ Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ։

Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր և բազմակի անգամ շատ վիրավորներ իրենց կողմից։ Տնտեսության քայքայում, որը շատ-շատ երկար ժամանակ՝ տասնամյակներ վերականգնել չի լինելու։ Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն։ Նրանց նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդ դոլարները»,- նշեց նախագահը:

Նա վստահեցրեց՝ ադրբեջանական իշխանության դատաստանն անելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը։

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ չորս օրում համարյա խփվել է թշնամու այնքան տեխնիկա, որքան առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս