X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Թուրքիային հիասթափություն է սպասում. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրված ասուլիսում անդրադարձավ Թուրքիայի միջամտությանը ռազմական գործողություններին.

«Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին այսօր պատահականություն չէ, և դա վերջին մի քանի ամիսների կամ մի քանի տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի վարած քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ արդեն հարյուրամյա պատմություն ունի, հետագայում հնարավոր կլինի ավելի հանգամանալից ներկայացնել»։

«Սակայն Թուրքիային հիասթափություն է սպասում, քանի որ ունենք հերոսական ժողովուրդ, տակավին երիտասարդ հերոսներ, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հող հայրենին, որովհետև ունենք 18-ամյա երիտասարդ, ով արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը, որովհետև ունենք Արցախի առաջին գոյապայքարի մասնակիցներ, ովքեր նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներ են, ովքեր կարողացել են այսօր հակառակորդի 3 տեխնիկա առգրավվել, և դրանք օգտագործել հակառակորդի դեմ։ Որովհետև ունենք հայրենակից, ով վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել է իր ամբողջ հնարավորությունները, վնաս է հասցրել մեր կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել է իրեն թշնամիների հետ միասին։ Որովհետև ունենք հայրենակից, ով թողել է եվրոպական իր հաճելի կյանքը, իր մեծ ունեցվածքը և այսօր գտնվում է առաջնագծում։ Որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և այդ նույն վարձկաններին մեր գլխին պատուհաս չենք սարքում ժամանակի ընթացքում»,- շեշտեց Հարությունյանը։

«Ուզում եմ հայտարարել՝ Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու»,- եզրափակեց ԱՀ նախագահը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս