X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր և անխոհեմ է համարել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին։

«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ անխոհեմ ու վտանգավոր են թվում»,- ասուլիսի ժամանակ ասել է նախագահը՝ շեշտելով, որ ծայրաստիճան մտահոգված է ռազմաշունչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին՝ «ազատելով Ադրբեջանին գործողությունների սահմանափակումներից»։

«Մենք դա թույլ չենք տա։ Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք ընտանիքի, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքին։ Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը կնպաստի սրմանը»,- հայտարարել է Մակրոնը։

«Ես այսօր երեկոյան խոսելու եմ նախագահ Պուտինի հետ, իսկ վաղը մտադիր եմ խոսել նախագահ Թրամփի հետ՝ այդ հարցի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնելու և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկելու համար»,- հայտնել է Էմանուել Մակրոնը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս