Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

01:35
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Ինովացիա, տեխնոլոգիաներ

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է FAST հիմնադրամ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST): Հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է հիմնադրամի գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ուղղություններով և նախագծերով:

Հանրապետության նախագահին ներկայացվել են հիմնադրամի կրթական և գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց մի մասն իրականացվում է արտերկրի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցաբար: Կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և այլ բնագավառներում իրականացվող իրենց տարբեր հետազոտությունների մասին պատմել են ոչ միայն ծրագրերի մասնակիցները, այլև շահառուները:

Կարևորելով իրականացվող ծրագրերն ու նախագծերը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Մենք տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր ենք, բայց լուրջ առաջընթաց և արդյունքներ արձանագրելու համար պետք է հետևողական աշխատանք կատարենք: Մենք երկար ճանապարհի սկզբնամասում ենք»:

Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանը, որի շրջանակում համագործակցություն է նախատեսվում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ: «Ամենաէականն այն է, որ այդ խոշոր ընկերությունները ներկայացված լինեն Հայաստանում և հետազոտական աշխատանք կատարեն: Նրանցից մի քանիսը նույնիսկ առաջարկում են, որ համագործակցություն լինի ոչ միայն գիտահետազոտական, այլև կրթական ուղղությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Իմ գաղափարը, նպատակը հետևյալն է՝ Հայաստանում ստեղծել միջավայր, որ դուք ստիպված չլինեք նորարարություններին տեղեկանալու համար մեկնել դուրս, այլ դրանք գտնեք այստեղ, կապված լինեք մեր երկրի հետ»:

Անդրադարձ է կատարվել նաև ATOM-ի շրջանակում FAST-ի հետ գործակցությանը: «Գուցե մենք տարբեր բաներ ենք անում, բայց անում ենք նույն նպատակի համար: Մենք ունենք առաջնագծում լինելու հնարավորություն, և պետք է կարողանաք խելացի կերպով օգտագործել այդ հնարավորությունը»,-նշել է նախագահը:

Նախագահն ընդգծել է, որ այսօր ուժը հենց անհատի մեջ է, նրա ստեղծագործ ներուժը շատ մեծ է. «Ես հավատում եմ, որ 18 տարեկան պատանիները, որոնք նաև ձեր ծրագրերի շահառուների թվում են, կարող են շատ բան անել: Կարող են ավելին անել, եթե գնում են ճիշտ ուղղությամբ և ճիշտ միջավայրում են: Պետք է օգնել, որ նրանց փայլուն մտքերը իրականություն դառնան, և այդ առումով FAST-ը կարևոր գործ է անում»:

Նախագահ Սարգսյանի և FAST-ի ղեկավար կազմի հանդիպման ընթացքում քննարկվել են նախագահական ATOM նախաձեռնության և FAST հիմնադրամի գործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին նախատեսվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և գալիք տարի անցկացվելիք STARMUS 6-րդ փառատոնի շրջանակում փոխգործակցությանը:

Click to comment

Նմանատիպ նյութեր

Քաղաքականություն

Թեպետ երեկ ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջամարտիկները ջանք ու եռանդ չխնայեցին բարձրաձայնելու համար Սյունիքի անվտանգության խնդիրները՝ իշխանական թիմի պատգամավորների աչքը մտցնելով նրանց անգործությունն...

Քաղաքականություն

Ես միանում եմ Գագիկ Ծառուկյանի գնահատականին՝ Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում արած արտահայտության վերաբերյալ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող...

Քաղաքականություն

Թեև ընդդիմադիր թևը բոլոր հնարավոր առիթներով հայտարարում է, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա՝ իր տեղը զիջելով ազգային համաձայնության  կառավարությանը, և...

Գովազդ