X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է

Քիչ առաջ պարզ դարձավ, որ այսօր էլ Սահմանադրական դատարանը չընտրեց նախագահի և փոխնախագահի: ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին: Այդ մասին լրագրողների զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Շաթիրյանը չհերքեց, որ ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն է։

«Առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։ Ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու։ Դատավորներից մեկը ևս առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետ այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության թեկնածուն մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շաթիրյանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս