X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին:

«Այսօր Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։

Նախ ասեմ, որ բյուջետային աջակցության այս համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր ձևով։

Սա հաջողություն է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ դատաիրավական և հակակոռուպցիոն մեր բարեփոխումները համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին, և այդ առումով ունենք միջազգային հանրության աջակցությունը։

Համաձայնագիրն աջակցելու է մեր բարեփոխումներին երեք հիմնական ուղղություններով՝

  • դատական համակարգի անկախության, հաշվետվողականության ու բարեվարքության ամրապնդում.
  • դատարաններում գործերի քննության արդյունավետության բարձրացում, դատական պրոցեսների ժամկետների կրճատում ու դատավարության մասնակիցների համար գործընթացի պարզեցում.
  • հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աջակցություն»,- հայտնել է Բադասյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս