X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Պետք չէ հատել թույլատրելիի սահմանները․ Ներսես Երիցյան

«Բանկերը վարկային արձակուրդը երկար ժամկետով չեն կարող տրամադրել»,- Ազգային ժողովում պնդեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, իսկ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը հակադարձեց, որ Երիցյանը «չի տիրապետում իրավիճակին» այն պարզ պատճառով, որ վարկային արձակուրդ չի տրվել քաղաքացիներին։

«Եթե երկիրը 5 ամիս արտակարգ դրության մեջ է, չի կարող մարդուն տրվել 3 ամիս վարկային արձակուրդ», – հիմնավորեց իր խոսքերը նախաձեռնության առաջնորդը՝ պնդելով, որ վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիներից այդ ժամանակահատվածում գանձվել է նաև տոկոսներ, ինչն այլևս հնարավոր չէ անվանել վարկային արձակուրդ։

«Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքը խաղաղ երկխոսության տրամաբանությունից դուրս է, քանզի «պրոֆեսիոնալները» իրենց ելույթները կառուցում են փաստերի և վերլուծությունների հիման վրա, իսկ դիլետանտները տրվում են զգացմունքներին և երևակայությանը։ Պրոֆեսիոնալները հարգում են դիլետանտների կարծիքը, բայց զերծ են մնում վերջիններին վիրավորելուց, համբերատար լսում են և փորձում բացատրել բանկային համակարգի առանձնահատկությունները, իսկ ժողովրդական զանգվածների ձայնը լսելի դարձնող երիտասարդ նախաձեռնողները փորձում են ինքնահաստատվել իրենց ընձեռնված ամեն մի հնարավորության դեպքում։

Ամեն դեպքում՝ Ներսես Երիցյանը խորհուրդ է տալիս Մանուել Մանուկյանին՝ չանցնել թույլատրելիի սահմանները և գտնել ճիշտ ձև հարաբերվելու, առաջացած խնդիրները լուծելու, քանի որ պրոֆեսիոնալներն իրենց «լավագույն ջանքն են գործադրում» ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս