Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

22:30
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Հայաստան

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար, մասնավորապես, և երկու խորհրդարանների միջև շփումների պարբերականության համար, առհասարակ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձևաչափը կարող է մի նոր հարթակ դառնալ խմբակցությունների և հանձնաժողովների միջև՝ ավելի կոնկրետ ու թեմատիկ քննարկումների և շփումների համար, ինչը կօգնի լրացնելու մեր մեծ համազգային օրակարգը, որը ժամանակի հրամայականով պարբերաբար վերանայելու, տարբեր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու, փոփոխվող մարտահրավերների համար նոր լուծումներ գտնելու, մոտեցումները վերաքննելու ու վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում:

Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված, և հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարևորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ այցի նախաձեռնության համար և շեշտել, որ այս ձևաչափն իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ աշխատանքներում՝ է՛լ ավելի մեծացնելով օրակարգերի ներդաշնակեցման հնարավորությունն ու փոխգործակցությունը:

«Մեր առանձնազրույցին զուգահեռ, այս պահին հանդիպումներ են ընթանում նաև խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների միջև, և պետք է փաստեմ, որ այն բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, իսկապես աննախադեպ է, և պետք է շարունակենք նույն ոճով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Արթուր Թովմասյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ իշխանությունների կողմից:

Երկու խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այ բալամ, հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա...

Քաղաքականություն

Հարց -Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է...

Արցախ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: Այս մասին հայտնում է Մնջախաղի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջը: «Մեր ընկերը,...

Քաղաքականություն

Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված պատերազմի ֆոնին, որում Թուրքիայի և Սիրիայի վարձկանների ներգրավվածությանը աշխարհում այլևս ոչ մի քաղաքակիրթ երկիր կասկածի տակ չի դնում, Ուկրաինայի...