X
Մենք սոց. ցանցերում

Համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ է․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փոխվստահության նախադրյալներն ու համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ են
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, որը որոշ լրամշակումներից հետո այժմ ամբողջությամբ գործարկված է։

➡️«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն այժմ արդյունագործական ձկնորսություն են իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։

➡️Ձկնորսները լիճ են մուտք գործում կարգով նախատեսված, ազգային պարկի կողմից վերահսկվող 25 տեղամասերից, ապա ձկնորսությունն իրականացնելուց հետո վերադառնում են նույն տեղամաս, կշռում են որսված ձուկն ու արձանագրում որսը համապատասխան փաստաթղթերով։

➡️Որսը թույլատրված է ինչպես փոքր Սևանի, այնպես էլ մեծ Սևանի հատվածներում։ Որսված սիգ ձկնատեսակը պետք է կշռի ոչ պակաս, քան 400 գրամ։ Ձկնորսությունը թույլատրված է իրականացնել ափից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա՝ օրենքով սահմանված չափորոշիչներով ցանցավանդակների միջոցով։

Կցված լուսանկարներն արված են Սևանա լճի ափին գտնվող Նորատուս գյուղի մոտ գտնվող տեղամասից, որտեղ ձկնորսները ձկնորսությունն իրականացնում են՝ հետևելով սահմանված կանոններին։

Կարգի հսկողությանն ու վերահսկողությանը ներգրավված են ՀՀ Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչները և շուրջօրյա ջրային և ցամաքային պահնորդական ծառայություն իրականացնող հատուկ ջոկատի աշխատակիցները։

Սեւանա լիճն ազգային հարստություն է, և Հայաստանի Հանրապետությունն է դրա բացառիկ սեփականատերը, ով հավասարապես պատասխանատու է թե՛ լճի էկոհամակարգի անխաթարության ու կենսառեսուրսների կայուն զարգացման, և թե՛ իր քաղաքացիների սոցիալական ապահովության համար։

Ըստ այդմ. Պետության բացառիկ իրավունքն է՝ փոխզսպել և հավասարակշռել այդ երկու առաջնահերթությունները եւ որեւէ պարագայում թույլ չտալ՝ դրանց ներդաշնակ գոյակցության բալանսի խախտում։
Պետության և ձկնորսների միջև փոխվստահության նախադրյալներն ու համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ են։

🚫Հիշեցնեմ, որ ապօրինի որսված ձուկը ենթակա է առգրավվման։ Հորդորում ենք բոլոր ձկնորսներին և մասնավոր կազմակերպություններին խստագույնս հետևել սահմանված կանոններին։
#Պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալո՛ւ ենք

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս