X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ֆինանսական կազմակերպությունները 1 մլն հատ վարկային պայմանագիր են վերանայել

Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերջին մի քանի ամիսներին վերանայել են գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր՝ 1.5 տրլն դրամ գումարային մնացորդով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել են գրեթե 1մլն հատ վարկային պայմանագրեր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրլն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձինք են»,- ասաց Երիցյանը:

Նրա կարծիքով՝ վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորում է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպություններն ու դրանց սեփականատերերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս