Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:37
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Facebook

Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ․ Արմեն Աշոտյան

Acting RA Prime Minister Nikol Pashinyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի downgrade վիճակում են, որ կառավարության այսօրվա նիստին քննարկման առարկա է դառնում ռուսական հետազոտական կենտրոններից մեկի գրքում Հայաստանին վերաբերող հատվածը:
Դժվար եմ պատկերացնում, որ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում կամ Տաջիկստանում կառավարության նիստերին վարչապետները նման ընթացիկ հարց քննարկեին իրենց նույն գրքի իրենց վերաբերող հատվածների առնչությամբ:

Սա անորակ բալագան է, ուրիշ ոչինչ:
Ի դեպ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Դմիտրի Տրենինը, ով աշխարհահռչակ ԿԱՌՆԵԳԻ կենտրոնի մոսկովյան մասնաճյուղի տնօրենն է, այդ գրքի կապակցությամբ իր ռեցենզիայում Հայաստանի մասին գրել է.

«Հայկական վերնախավի զգալի մասը Ռուսաստանի նկատմամբ ունի քամահրական և սպառողական վերաբերմունք: Այսօր Հայաստանը Ռուսաստանի համար այդքան էլ վստահելի դաշնակից չէ: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, ապա հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը կնվազի, և այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը կարող է վերանայվել՝ առանց Ռուսաստանի շահերին մեծ վնաս հասցնելու»։
Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ:
Հ.Գ. Հայ-ռուսական հարաբերություններում գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են, բացի Սիրիա զորախումբ ուղարկելուց:

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Հաղորդագրություն սահմանից Մենք այս պատերազմը հաղթել ենք 94֊ին։ Մեզ մնում է այն պահպանել։ Մենք ամուր ենք մեր դիրքերում, վստահ ենք մեր ուժերին։ Հայոց բանակը...

Քաղաքականություն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանի հայրենասերի’ն. մտածո’ղ քաղաքացուն. Հայաստանի շահերի դեմ գործող հակահայ 《հայկական》սեգմենտի’ն: Երեկ ռուսական տխրահռչակ, սակայն արդյունավետ 《բալանսի...

Արցախ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել. «Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր...

Տարածաշրջան

Թեպետ Իլհամ Ալիևն ամենօրյա ռեժիմում հայտարարում է նորանոր բնակավայրեր ազատագրելու մասին, և կարծես թե անհանգստանալու առիթ չկա, որ ադրբեջանցիները կարող են տագնապալի լուրեր ստանալ...