Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:12
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Բնապահպանություն

Աղտոտված սպիտակ արագիլները՝ հոգածության ներքո

Աղտոտված սպիտակ արագիլները՝ հոգածության ներքո: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա մասնավորապես գրել է․

Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։ Գործընթացը համակարգել է նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը։

Ամիսներ շարունակ կամավորական խումբը շրջել է Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվել են աղտոտված արագիլներ։

Հիշեցնեմ, որ իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել էին այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ էին տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Հունիս-հուլիս ամիսների հետազոտությունները ցույց էին տվել, որ աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

Հայաստանի կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգված կամավորների շնորհիվ արդեն երրորդ տարին է, ինչ արագիլներն այդ շրջանում հայտնաբերվում են ու մաքրվում։

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ժամանակ են տրամադրել և աջակցել են սպիտակ արագիլների փրկության անգնահատելի առաքելությանը։

Յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Հաղորդագրություն սահմանից Մենք այս պատերազմը հաղթել ենք 94֊ին։ Մեզ մնում է այն պահպանել։ Մենք ամուր ենք մեր դիրքերում, վստահ ենք մեր ուժերին։ Հայոց բանակը...

Քաղաքականություն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանի հայրենասերի’ն. մտածո’ղ քաղաքացուն. Հայաստանի շահերի դեմ գործող հակահայ 《հայկական》սեգմենտի’ն: Երեկ ռուսական տխրահռչակ, սակայն արդյունավետ 《բալանսի...

Արցախ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել. «Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր...

Տարածաշրջան

Թեպետ Իլհամ Ալիևն ամենօրյա ռեժիմում հայտարարում է նորանոր բնակավայրեր ազատագրելու մասին, և կարծես թե անհանգստանալու առիթ չկա, որ ադրբեջանցիները կարող են տագնապալի լուրեր ստանալ...