X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Մանրամասներ Քոչարյանի, Փաշինյանի և ղարաբաղյան կարգավորման մասին միջնորդի կողմից Ամերիկայի Ձայն

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշեց, որ թեեւ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ բեկում չի գրանցվել, այդուհանդերձ, զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարեւոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջեւ ծագած հակասություններին, Քավանոյի կարծիքով կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները.
«Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն՝ տարբեր կերպ: Հակառակ դեպքում, անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ»:
Քերի Քավանոյի խոսքով, թեեւ Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ ղարաբաղյան կողմի բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, ներքին կերպով որոշ քայլեր Ադրբեջանում արվել են։

Ավելին՝ amerikayidzayn.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս