2019-06-27
Ադրբեջանը ոչ միայն հետապնդում է իր լրագրողներին, այլև հասնում է օտարերկրացիներին. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» զեկույցին: Տաթև Հայրապետյանը նախ շնորհակալություն է հայտնել Պետեր Օմցիգին մանրամասն զեկույցի և իր ցանկության համար բացահայտելու այս ողբերգական դեպքի մասին ճշմարտությունը: Նրա խոսքով, այդ զեկույցում ակնհայտ է դառնում, որ քրեական գործում առկա է ադրբեջանական հետք, մասնավորապես սա կապված է իշխող կուսակցության և նրանց հետ առնչվող կոռուպցիոն սկանդալի հետ:
Ավելին՝ armenpress.am
Նմանատիպ Նյութեր