Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

13:19
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Հայաստան

Յուրաքանչյուր մարդ ազատ ընտրության իրավունք ունի ցանկացած հարցում. Ռիչարդ Մադլենյան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ:

Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։

-Ընդհանրապես, մարդուն գաղտնի նկարելը, որևէ նպատակով օգտագործելու համար, անբարոյականություն է:

Հասարակության արձագանքը նման դեպքերում ինչպիսի՞ն պետք է լինի:

-Խելացի և զարգացած հասարակության դիրքորոշումը  նկարողի հանդեպ պետք է լինի պատժիչ: Բայց քանի որ մենք դեռ շատ հեռու ենք խելացի և զարգացած հասարակություն կոչվելուց, դրա համար մեզ մոտ տուժում է նկարվողը, ոչ թե նկարողը:

Ըստ Ձեզ, պաշտոնյայի որդին կաշկանդվա՞ծ է լինել իրեն նախընտրելի վայրում, լսել և պարել նախընտրելի երաժշտության ներքո:

-Յուրաքանչյուր մարդ ազատ ընտրության իրավունք ունի ցանկացած հարցում՝ առավել ևս եթե այն չի վնասում որևէ մեկին: Եվ մի փոքր հավելում, 39 տարի ապրում եմ Հայաստանում և առաջին անգամ եմ մասնակցում մի միջոցառման, որտեղ 8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ և նույնիսկ չեմ իմացել, որ նա վարչապետի որդին է: Դրա համար ես ծափահարում եմ Աշոտ Փաշինյանին նման զուսպ պահվածքի համար:

Այո՛, հայ ազգը սովոր է, երբ պաշտոնյայի տղան 150 մետրանոց սեղան էր բացում ու էնքան միս էր լափում, էնքան լակում, որ վերջում բոլորին վիրավորում էր, հետո մի 2 հոգու կրակում էր, հետո մի 2 աղջկա «տանում ընկերոջ վրայից», ամեն ինչ հարամում, վերջում էլ մի 10,000 $ չրփում էր համապտասխան պաշտոնյայի դեմքին և առանց պատասխան տալու ապրում:

 

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Հաղորդագրություն սահմանից Մենք այս պատերազմը հաղթել ենք 94֊ին։ Մեզ մնում է այն պահպանել։ Մենք ամուր ենք մեր դիրքերում, վստահ ենք մեր ուժերին։ Հայոց բանակը...

Քաղաքականություն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանի հայրենասերի’ն. մտածո’ղ քաղաքացուն. Հայաստանի շահերի դեմ գործող հակահայ 《հայկական》սեգմենտի’ն: Երեկ ռուսական տխրահռչակ, սակայն արդյունավետ 《բալանսի...

Արցախ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել. «Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր...

Տարածաշրջան

Թեպետ Իլհամ Ալիևն ամենօրյա ռեժիմում հայտարարում է նորանոր բնակավայրեր ազատագրելու մասին, և կարծես թե անհանգստանալու առիթ չկա, որ ադրբեջանցիները կարող են տագնապալի լուրեր ստանալ...