Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

15:43
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Facebook

Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը հոգացել է պետությունը. առողջապահության փոխնախարար

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը արել է պետությունը և ԲՀԿ առաջնորդը որևէ վճարում չի արել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար:

Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը ևս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ և տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ):

Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որևէ վճարում, քանի որ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի գտնվել է պետական հոգացության ներքո և համապատասխան կենտրոնին ըստ ներկայացված հայտի վճարել է պետությունը՝ հոգալով Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը:

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջան

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ իր երկիրը զորքեր կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանից նման խնդրանք ստացվի: «Առաջին իսկ օրվանից մեր նախագահն արդեն...

Արցախ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու...

Հայաստան

Երեկ տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ Երևանի ավագանին որոշում ընդունեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար Երևան համայնքի 2020...

Հայաստան

Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԵրեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը...