X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Մի՛ խառնեք ձեր պատկերացրած քաղաքականությունը մեր Ռեյվին

Մի՛ մտեք այնտեղ, որտեղ տիրում է բացարձակ տոլերանտ և համերաշխ մթնոլորտ։ Մի քանի մարգինալ գեղցիներ, որոնց արժեհամակարգային ուղենիշը սկսվում է քավորի պատվին հնչող տուշով և ավարտվում երրորդ գարյաչիի հետ, համացանց են գցել վարչապետ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի տեսանյութը, որտեղ երիտասարդը ուղղակի պարում է։

Քաղաքական դաշտի սույն նստվածքը, էժան սենսացիաների իրենց կուտոկին վայել, փորձել է խայպ բռնել, որը, հասկանալի կերպով, չաշխատեց և մի բան էլ ավելին, էլեկտրոնային երաժշտության սիրահարների մի ահռելի համայնք իր աջակցությունը հայտնեց Աշոտին։ Հարցը բացարձակ կապ չունի երկրի առաջին դեմքի որդու հետ։

Հարցը մեր համաքաղաքացի Աշոտի հանգստի, նախասիրությունների և կյանքի ազատության տիրույթում է։ Փաշինյանների աղբամաններում 24/7 ռեժիմով հերթապահող, քաղաքական ամբիցիաներ ունեցող այս տհասները չեն հասկանում, որ իրենց կեղտոտ մեխանիզմները չեն աշխատում այնտեղ, որտեղ տիրում է բացարձակ սիրո, հարգանքի ու հոգատարության մթնոլորտ։ Մի՛ խառնեք ձեր պատկերացրած քաղաքականությունը մեր Ռեյվին։

Հ.Գ Նման միջոցառումներին ներկա են լինում բազմաթիվ մարդիկ՝ քաղաքական բոլոր ճամբարներից առանց բացառության։ Անձնական կյանքի, ազատության նկատմամբ այս անբարոյական վարքագիծը պետք է արժանանա համընդհանուր գնահատականի՝ առանց քաղաքական նախասիրությունների։

Էդգար Բաբայան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս