X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

33-ամյա տղամարդը «Դվին» հյուրանոցի դիմաց կրակել է մի քանի անձանց ուղղությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց: Այս մասին ահազանգը ոստիկանության կենտրոնական բաժին ստացվել է Ժամը 00։30-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ն ու նշում, որ «Դվին» հյուրանոցի դիմաց հնչած կրակոցներին նախորդել է վիճաբանություն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս