X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Էլեկտրոնային երաժշտության սիրահարների համայնքի անունից աջակցություն եմ հայտնում ոչ թե Փաշինյանի որդուն, այլ Աշոտին

Անծիֆեյք կոչված ինչ որ փթիր լրատվական անբարոյականի պես թաքուն նկարած նյութ ա տեղադրել իրա փթիր կայքում, թե ոնց ա վարչապետի տղան պարում էլեկտրոնային երաժշտության ներքո։ Ու վերնագիր ա դրել «Վարչապետի որդին պարում ա անհասկանալի միջավայրում, որտեղ գտնվում ա նաև Ասյա Խաչատրյանը»։

Հիմա մի հատ առանձնակի խոոոորը շատ բազմանշանակ բարեմաղթանք նախ էդ վիդեոն նկարողին, որը հավանաբար կիմանա ես ով եմ ու իրան տեղ կհասնի իմ բարեմաղթանքները իրա ընտանիքի բոլոր անդամներին, հետո նույնից նաև էս նյութը վերնագրողին ու տեղադրողին, ով առավոտից գիշեր անց ա կացնում վարչապետի աղբանոցում պարզելու, թե էդ օրվա ճաշը մսով էր թե չէ, կամ զուգարանի թուղթը երկշերտանի ա թե չէ։ Ես ինքս ներկա եմ էղել էդ փառատոնին, որտեղ երկու օր հեքիաթային միջավայրում ելույթ են ունեցել 10ից ավել արտիստներ, տիրել ա բացարձակապես սիրո, հոգատարության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ, էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար բացառիկ տոն ա էղել, ինչի համար շնորհակալ ենք կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Հիմա հարց, էդ մարդը կրակն ա՞ ընկել, որ իրա հերը վարչապետն ա, ինքը չպիտի՞ սիրի էդ երաժշտությունը։ Կամ ի՞նչ ա անում մարդը, ոչ անշնորք ա պահում իրան, ոչ անադեկվատ ա, պարում ա, արա այ գեղցի թրքահոտներ։ Թե՞ սովոր եք, որ հաստավիզ անբարոյականի տղեքը մտնում էին իվենթի, զենքերը հանում սաղիդ լավն ու բարին նախշում էին, մեկդ չէր կարում ծպտուն հաներ, էլ ու մնաց կամեռա։ Էդ կամեռան թարս կմտցնեին… մի խոսքով, գարշելի եք պարոնայք աբիժնիկներ։

Իսկ ես էլեկտրոնային երաժշտության սիրահարների ամբողջ համայնքի անունից աջակցություն եմ հայտնում ոչ թե Փաշինյանի տղուն, այլ Աշոտին։

Հալալ ա քեզ, բռատ։ Մի ամբողջ փսայ քմյունիթի կողքդ կանգնած ա🎶🌍☮️💜

Anahit Ani Ohanyan-ի ֆեյսբուքյան էջից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս