X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

Քիմ Քարդաշյանը, Լեոնարդո ԴիԿապրիոն և այլ հայտնիներ 24 ժամով ջնջվել էին instagram-ից

Չորեքշաբթի աշխարհի հայտնի մարդիկ «սառեցրել» էին իրենց հաշիվները Facebook և Instagram հարթակներում ՝ որպես գովազդային բոյկոտի մաս, որը հայտարարվել է Facebook ընկերությանը «ատելություն, բռնություն և ռասիզմ պարունակող գրառումների համար»:

Ավելի վաղ «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան» (NAACP), Color of Change քաղաքացիական իրավունքների պաշտպանության կազմակերպությունը և այլ իրավապաշտպաններ կոչ են արել դադարեցնել Facebook-ում գովազդ տեղադրելը, որպեսզի հայտնեն իրենց բողոքը։ North Face, Coca-Cola, PepsiCo, Unilever, Starbucks, Volkswagen և SAP ընկերություններն արդեն հայտարարել են, որ գովազդ չեն տեղադրի Facebook-ում, իսկ նրանցից որոշները՝ նաև այլ սոցցանցերում: Շարժմանը միացած ընկերությունների ընդհանուր թիվը հուլիսին գերազանցել է 1000-ը։ Ավելի ուշ ընկերությունների մեծ մասը որոշում է կայացրել դադարեցնել ակցիան։

Ակցիային միացած հայտնի անձանց թվում են՝ դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Էշթոն Քաթչերը, երգչուհի Քեթի Փերին, մոդել Նաոմի Քեմփբելը, դերասանուհիներ Քեյթ Հադսոնը, Սառա Սիլվերմանը, բլոգեր Քիմ Քարդաշյանը:

«Ես օգտվում եմ Instagram-ից ու Facebook-ից, բայց ուզում եմ, որ դրանք դրական ազդեցություն ունենան, ոչ թե լինեն հարթակ՝ ատելության, բռնության և ապատեղեկատվության համար: Խնդրում եմ, միացեք ինձ՝ 24 ժամվա ընթացքում ոչինչ մի հրապարակեք»,- Instagram-ում հայտարարել է Լեոնարդո ԴիԿապրիոն։

https://www.instagram.com/p/CFIjg7uFqFp/

«Ես ուրախ եմ, որ կարող եմ անմիջապես ձեզ հետ կապվել Instagram-ի և Facebook-ի միջոցով։ Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել և լռել, քանի դեռ այդ հարթակները շարունակում են թույլ տալ ատելություն, քարոզչություն և ապատեղեկատվություն տարածել, որոնք ստեղծված են՝ պառակտելու Ամերիկան։ Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն է ունենում ընտրությունների վրա և խաթարում է մեր ժողովրդավարությունը։ Խնդրում եմ միանալ ինձ»,- գրել է Քարդաշյանը։

Նման գրառումները աշխարհով մեկ միավորվել են հետևյալ հեշթեգների ներքո՝ #StopHateforProfit և #Instafreeze։

Քիմ Քարդաշյանն այսօր ինչպես և խոստացել էր արդեն վերականգնել է էջը, նա լուսանկար է հրապարակել ու ողջունել։

https://www.instagram.com/p/CFKrKBZg3Gf/

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս