X
Մենք սոց. ցանցերում

Մետաղական թափոնների բիզնեսով զբաղվող խոշոր ընկերությունները բողոքում են

Մետաղական թափոններ վերամշակող փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մի քանի տասնյակ ընկերություններ, որոնք հիմնադրվել են մեկ տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, այսօր փակման վտանգի առաջ են կանգնած: Բանն այն է, որ ծանր մետաղների հավաքմամբ ու ձուլմամբ զբաղվող մի քանի խոշոր ընկերություններ դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ դժգոհություն հայտնելով, որ ՓՄՁ-ն,այսպես ասած, խփում է իրենց գործին: Նախարարությունն էլ նաեւ այդ դժգոհությունները հիմք ընդունելով՝ օրենքի նախագիծ է պատրաստել, որով վերացվում են մետաղական թափոններ վերամշակող ընկերությունների՝ արտոնությունները: Այսինքն՝ այդ ՓՄՁ-ները, որոնք մետաղը հավաքում ու վերամշակում էին, որից հետո արտահանում, այսուհետ յուրաքանչյուր մեկ տոննայի դիմաց պետք է վճարեն 80 հազար դրամ: Այս մասին այսօր Նոյյան տապան մամուլի սրահում պատմեցին վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Մինչ այս, նրանք արտահանման համար գումար չէին վճարում: Այս ընկերությունների շահերի պաշտպան Արթուր Այվազյանի խոսքով, այդ տնտեսվարողները բացի այն, որ տնտեսական գործունեությամբ են զբաղվում՝ հարկեր են վճարում, աշխատատեղեր ստեղծում, չափազանց կարեւոր բնապահպանական խնդիր են լուծում՝ դաշտերից, անտառներից, բնակավայրերից հավաքելով մետաղական թափոնները, մասնավորապես՝ ավտոմեքենաների ջարդոնները եւ այլ մետաղական իրեր, որոնք տասնյակ տարիներ թափված են մեր բնակավայրերում եւ բնությանը անվերականգնելի վնասներ են հասցնում:

Ավելին՝ aravot.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս