X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Այդ շինարարության հետ Սուքիասյանները կապ չունեն». Խ. Սուքիասյանի խոսնակը՝ Գորգիսյանի հայտարարության մասին

Սիրելի լրագրողներ, հարգելի քաղաքացիներ, քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ իր բառերով ասած «որոշ լուրերի» համաձայն, Աղբյուր Սերոբ 18 հասցեում տեղի ունեցող շինարարությունը կապ ունի Սուքիասյանների ընտանիքի հետ:

Այդտեղ տեղի ունեցող շինարարության հետ կապված մի կարևոր անճշտություն կա: Կառուցապատող Է. Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Էդուարդ Ալբերտի Սուքիասյանի հետ, Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ:

Պատգամավոր Գորգիսյանն ինքն իր մանդատը հարգելով պարտավոր էր և ուներ այդ հնարավորությունները՝ ճշտել, թե ով-ով է, և չշահարկեր Սուքիասյանների անունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս