Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

20:52
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Կրթություն

ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ  ԿԳՄՍ նախարարությունը մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ բողոքներ չի ստացել:

«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- ասաց Հարությունյանը:

«Աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության հետ: Այս գործընթացքում մեր երեխաների և աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված ցանկանում եմ մի բան ասել՝ նրանք մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ, թե այդ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք, որ մտածենք, թե նախարարությունն ընդունել է այնպիսի կանոնակարգում, որը կարող է ազդել մեր սերունդների առողջության վրա»,- նշեց Հարությունյանը:

Նախարարը չի բացառում նաև առաջիկայում դիմակների կրման կարգի հնարավոր փոփոխությունը։

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի...

Հայաստան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Ընդհանրապես,...

Հայաստան

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի...

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի...