Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

20:55
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Հայաստան

Մեղադրանք է առաջադրվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված  մեծածավալ  քննչական  և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը  զբաղեցնելով նշված պաշտոնը,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների  նկատմամբ  ունենալով  կառավարման  լիազորություն,  2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի   հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության  լաբորատորիայի,  սեռոլոգիական  և  մանկական բաժանմունքների  աշխատակիցների  հասանելիք   հավելավճարների  ու  պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝  26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից պատճառված վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի...

Հայաստան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Ընդհանրապես,...

Հայաստան

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի...

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի...