X
Մենք սոց. ցանցերում

Արսեն Ջուլֆալակյանի հետ չեն եղել քննարկումներ․ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ դեռևս կլռի. «Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել և այս պահին զերծ կմնամ անդրադառնալ այդ հարցին։ Գուցե դրան կանդարդառնամ հաջորդ օրերին, բայց մի փաստ կուզեմ արձանագրել՝ անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, և Արսեն Ջուլֆալակյանը կարող էր էտ հարցերը բարձրացնել, և մենք, հնարավոր է, որ էտ կոնկրետ քննադատության մի մասը ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներում եղած փաստերը չեն համապատասխանում իրականությանը»։

Պատգամավորի և նախարարի միջև նման քննարկում տեղի չի ունեցել, հարցեր չեն բարձրացվել։ Եղել է նախարարի և իշխող խմբակցության հանդիպում մոտ մեկ ամիս առաջ, որի ընթացքում Ջուլֆալակյանի կողմից հարցադրումներ չեն եղել, ուստի նախարարը դեռ չի պատրաստվում խոսել պատգամավորի ընդհանրական հայտարարության մասին։

Վերջինս նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ժամանակ էլ եղել են օբյեկտիվ հարցադրումներ, որոնք արտացոլվել են նախարարության հետագա գործունեության մեջ և նույնիսկ օրենսդրական փոփոխություններում, կառավարության որոշումներում։

Արայիկ Հարությունյանը օրինակներ է բերում՝ երբ նախադպրոցական կրթության մասին օրենքը տարվել է Ազգային ժողով, այն ենթարկվել է էական փոփոխությունների, զգալի բարելավվել է։ Մարզիկներին տրվող պատվովճարների հատկացման մասով առաջարկություն է եղել պատգամավորի կողմից, որը նույնպես ընդունվել է։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս