X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն

Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` ոստիկանությունից հայտնում են, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը:

Հիշեցնենք, որ ոստիկանները փորձում էին դիմակ չկրելու համար բերման ենթարկել քաղաքացուն։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս