X
Մենք սոց. ցանցերում

Շուրջ 60 համայնքներում բացվել է 60 նախակրթարան․ ԿԳՄՍ նախարար

«Կապիտալ ծրագրերի առումով մեր այս տարվա թվերն աննախադեպ են։ Հաշվի առնելով, որ միայն նախարարության ծրագրերով իրականացվող կապիտալ շինարարությունը աճել է տասնյակ անգամներով։ Գումարի առումով մենք ունենք էլի ավելացում, բայց նախագծերի առումով դրանք աննախադեպ են։ Այս տարի, էս պահին տեղի է ունենում մեր ծրագրերով 8 ավագ դպրոցների հիմնովին վերակառուցում, և դա տեղի է ունենում առաջանցիկ տեմպերով։ Նախկինում էս վարկը, որ տրվել էր 2019 թվականին, շատ էր ձգձգվում և մենք առաջանցիկ տեմպերով հիմա իրականացնում ենք դպրոցների շինարարությունը»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման շրջանում ՀՀ բոլոր մարզերում՝ շուրջ 60 համայնքներում, բացվել է 60 նախակրթարան, որը տեղավորվում է ՀՀ կառավարության այն դրույթում, որ մինչև 2023 թվականը մեր աշակերտների շուրջ 70 տոկոսը 3-6 տարեկան պետք է հաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ։

«Մեր խորին համոզմամբ մենք էս առումով ունենալու ենք ավելի բարձր թվեր։ 5-6 տարեկանների 90 տոկոսը և ավելին կհաճախեն։ Կարծում եմ, որ 70 տոկոսից ավել հաճախումներ կունենանք ուսումնական հաստատություններ»,- նկատում է Հարությունյանը։

Նախարարը ընդգծեց՝ կապիտալ շինարարությունների հետ կապված այս տարի մեկնարկում է շուրջ 22 փոքրաթիվ դպրոցների շինարարություն, որոնք նոր գույներ, նոր համուհոտ են բերելու ամենահեռու համայնքներին։ Հաջորդ տարի նույնպես նախատեսվում է մի շարք այլ համայնքներում առնվազն 15 դպրոցների շինարարության մեկնարկ։

«Այս տեմպերով դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն Հայաստանի Հանրապետության 30 տարիների ընթացքում չի եղել և այդ ծավալները նոր են մեզանում»,- եզրափակում է Հարությունյանը։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս