X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Նորածնի հորը 5-օրյա վճարվող արձակուրդ կտրվի

ՀՀ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով սահմանվում է հայրության արձակուրդ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ 116 «կողմ», 1 «դեմ» ձայներով:

Օրենքի համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս