Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

21:08
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Հայաստան

Մանր եղջերավոր կենդանիների արտահանումն աճել է 256 %-ով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա:

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի...

Հայաստան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Ընդհանրապես,...

Հայաստան

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի...

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի...