X
Մենք սոց. ցանցերում

ԹԻՎ 1 բլոգ

Մահվան ելքով վթարների մեծամասնությունը տեղի է ունենում քաղաքային արագության պայմաններում Գագիկ Մամուլյան

Մահվան ելքով վթարների մեծամասնությունը տեղի է ունենում քաղաքային արագության (40-60 կմ/ժ) պայմաններում: Սա ընդհանրացված տվյալ է ամբողջ աշխարհի համար: Եթե մենք հայ ու հայաստանցի չլինեինք, բնական կլիներ, որ արագությունը 60 կմ/ժ-ից անմիջապես նվազեցնեինք 50կմ/ժ-ի և ակնհայտ արդյունք ստանայինք: Բայց սա Հայաստանն է, որտեղ վթարները մեծամասամբ տեղի են ունենում ոչ քաղաքային արագությունների պայմաններում: Սա Հայաստանն է, որտեղ վարորդները խմած վիճակում շատ ավելի «լավ» են քշում, որտեղ մեքենան փոսից «փախցնելու» հետևանքով բազմաթիվ վթարներ են գրանցվում, սա Հայաստանն է, որտեղ «պառկած ոստիկանների» թիվը գերազանցում է իրական, կանգնած, որոշ դեպքերում էլ պպզած ոստիկանների թիվը: Սա Հայաստանն է, որը չունի գեթ մեկ ավտոմայրուղի, սա Հայաստանն է, որտեղ մեքենայի տեխզննումը ենթադրում է մեքենայի միայն արգելակների ստուգում: Նման փոփոխություն իրականացնելու համար նախ պետք է լրջագույն ուսումնասիրություն կատարել և վերլուծել վթարների իրական պատճառները, վիճակագրությունը, այնուհետև միայն համապարփակ վերլուծության արդյունքում հանգել այդ եզրակացությանը: Ոստիկանության նման որոշման կայացման պատճառներն ակներև են, բայց թե ինչն է բերել այդ եզրակացության, չգիտեմ… միգուցե առավել քան համաչափ է նման որոշման կայացումը: Առաջին հայացքից ոչ այնքան օգտակար թվացող այս որոշումը գուցե լուրջ հիմնավորումներ ունի, բայց այս պահին ես դա անիմաստ ու ավելի շատ խոչընդոտող եմ համարում:

Գագիկ Մամուլյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս