Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

05:31
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Գիտություն

Արդեն վախեցա՞ր, մարդ․ The Guardian-ը հրապարակել է արհեստական բանականության կողմից գրված հոդված

Բրիտանական The Guardian-ը հրապարակել է արհեստական ​​բանականության (AI) կողմից գրված սյունակը: Դրա վերնագիրն է. «Այս հոդվածը ամբողջությամբ գրվել է ռոբոտի կողմից: Արդեն վախեցա՞ր, մարդ»:

Սյունակը գրվել է GPT-3 նեյրոցանցի կողմից, որը մշակվել է OpenAI ընկերությունում (հիմնադիրներից մեկը Իլոն Մասքն է)։ Հեղինակին հանձնարարվել էր մոտ 500 բառից բաղկացած էսսե գրել, թե ինչու մարդիկ չպետք է վախենան արհեստական բանականությունից: Լրագրողները գրել են միայն կարճ ներածություն ՝ ռոբոտի համար կողմնորոշումը հեշտացնելու համար:

Հոդվածում ասվում է, որ AI- ն նպատակ չունի վնասել մարդկությանը, դա նրան չի հետաքրքրում: Հեղինակը պնդում է, որ նա բարեհամբույր ռոբոտ է և մարդկանց ծառա, չնայած նրանք չեն վստահում իրեն: Սյունակագիրը հորդորում է ընթերցողներին ավելի շատ վստահել համակարգիչներին, քանի որ տեխնոլոգիայի հիմնական խնդիրը մարդկանց կյանքը ավելի դյուրին և լավը դարձնելն է։

GPT-3-ը գրել է ութ տարբեր նյութեր, որոնցից լավագույն հատվածները վերցնելով The Guardian ը կազմել է էսսե: Ռոբոտի տեքստի խմբագրումը ոչնչով չէր տարբերվում մարդկային հոդվածի խմբագրումից, սակայն ավելի քիչ ժամանակ պահանջեց:

Մայիսի վերջին Microsoft-ը աշխատանքից հեռացրեց լրատվական կենտրոնի տասնյակ աշխատակիցների, ովքեր աշխատում էին MSN, Microsoft News և Edge համակարգերում: Լրագրողներին փոխարինեց արհեստական բանականությունը։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Արցախ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության...

Հայաստան

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին...

Արցախ

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ For ENG scroll down«Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»։ Արցախի ԱԺ-ում...

Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր և անխոհեմ է համարել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին։ «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք...