X
Մենք սոց. ցանցերում

Ֆրանսիայում ցանկանում էին արգելել «Ես ատում եմ տղամարդկանց» գիրքը․ նրա վաճառքը մեծացավ

Ֆրանսիայում փորձել են արգելել 25-ամյա Պոլին Արմաժի «Ես ատում եմ տղամարդկանց» գիրքը, բայց հասան հակառակ արդյունքի: Այս մասին գրում է The Guardian-ը:

Աշխատանքն արգելելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի գենդերային հավասարության հարցերով նախարարության հատուկ խորհրդական Ռալֆ Ցուրմելին: Նա հայտարարել է, որ նման գրքերը սեռով պայմանավորված ատելություն են առաջացնում, ինչը քրեական հանցագործություն է, ինչպես նաև նա սպառնում էր աղջկան քրեական հետապնդմամբ: Ավելի ուշ նախարարությունը մեկնաբանեց, որ այս սպառնալիքը պաշտոնյայի «անձնական նախաձեռնությունն է» և ոչ թե գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը:

Իր էսսեի մեջ Արմաժը փորձում է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կանայք տղամարդկանց ատելու հիմնավոր պատճառներ ունեն և հնարավո՞ր է զայրույթի միջոցով ազատվել այդ ատելությունից, եթե  այն ազատորեն և առանց վախի արտահայտելու հնարավորություն լինի:

Հրատարակմամբ զբաղվել է Monstrograph փոքր ընկերությունը։ 80 էջանոց տեքստը տպագրվել է ընդամենը 400 օրինակ տպաքանակով, սակայն Ցուրմելիի հայտարարություններից հետո գրքի վաճառքը սկսեց կտրուկ աճել: Գրքի առաջին երեք հրատարակությունները միանգամից սպառվեցին, և թողարկումից երեք շաբաթ անց ընթերցողները գնեցին ևս 2500 օրինակ: Գրանցած հաջողությունից հետո, «Ես ատում եմ տղամարդկանց»-ը  կվերաթողարկվի ավելի մեծ հրատարակչի կողմից և ավելի մեծ տպաքանակով:

Monstrograph-ից մեկնաբանում են, որ դիտմամբ են էսսեին տվել սադրող վերնագիր: Արմաժը կարծում է, որ իր գիրքը բոլոր կանանց մտածելու հիմք է տալու «Ավելի լավ է մենակ լինել, քան ամեն պատահածի հետ» ասացվածքի մասին և ավելացրել է․ «Իշխանական ճգնաժամի մեջ հայտնված պետական ​​պաշտոնյան բախվում է 80 էջանոց գրքի հետ, որի տպաքանակը 400 օրինակ է: Ես սա շատ խնդրահարույց եմ համարում»:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս