X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Գեղագրության դասընթաց ԳԱԿ-ում ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում են «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը և հայտերի ընդունելությունը: Ծրագիրը նախատեսված է 16 տարեկանից բարձր արվեստի, դիզայնի, ճարտարապետության ուղղվածության տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների համար, որոնք կընտրվեն մրցույթի արդյունքում։ Եռամսյա դասընթաց-ծրագիրը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը։

«Հայկական տառարվեստի ծնունդը կապվում է հայոց այբուբենի ստեղծման, գրչագրության և գեղագրության զարգացման հետ: Հարյուրամյակների ընթացքում հայոց այբուբենի գրչագրական տարբերակները ձևավորել են խիստ բազմազան պատկեր, որի ընձեռած հնարավորություններն անսահման են: Իբրև օրինակ կարելի է մատնանշել մերօրյա նորաոճ գրատեսակները, որոնք ստեղծվում են հնի ու նորի շնորհալի համադրումներով՝ ծառայելով նաև նորագույն տեխնոլոգիաների հայաֆիկացմանն ու համակարգչային աշխարհում հայոց այբուբենի ամրապնդմանը: Այս հանգամանքով է պայմանավորված 2019 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտի գրանցումը և ներկայում գեղագրությանը նվիրված ծրագրի իրականացումը», – նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Հաշվի առնելով թե ինչ կարևորագույն դեր է խաղում տառարվեստը մեր մշակույթում` այս դասընթացը բացառիկ հնարավորություն է տալիս ապագա արվեստագետներին` ծանոթանալու գեղագրության սկզբունքներին թե՛ տեսական, թե՛ գործնական կողմերից: Սա իմ կողմից շատ սպասված ծրագիր է և ես լիահույս եմ, որ ձեռք բերված փորձը բարենպաստ պայմաններ կստեղծի գեղագրության մշակույթի պահպանման և զարգացման համար:», – նշում է դասընթացավար Ռուբեն Մալայանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս