X
Մենք սոց. ցանցերում

«Play live» նոր բացառիկ նախագիծ երաժշտասեր հասարակության համար

«Արձագանք» ստուդիան «Թիվ 1»-ի հետ համատեղ սկսում է նոր նախագիծ` «Play Live»: Երաժշտասեր հասարակությունն ուղիղ եթերում վայելելու է հայկական բենդերի կենդանի կատարումներ, որից առաջ տեղի է ունենալու դրամահավաք։

Դրամահավաքի նպատակը սոցիալական խնդրի լուծումն է։ Կենդանի կատարումները արգելվել են Հայաստանում Քովիդ-19 (Կորոնավիրուսի) համաճարակի պատճառով։

Մեր նպատակը երաժիշտներին ելույթի համար վճարելն է, իրենց միջազգային հարթակ տրամադրելը և տարբեր ոճերի երաժշտություն ներկայացող խմբերին հանրության առջև ներկայանալու հնարավորությունը տալով՝ նրանց ճանաչումը ապահովելն է։
Մենք ուզում ենք աջակցել հեղինակային երգերին, իսկ ոչ հեղինակայինի պարագայում՝ խրախուսել նոր մշակումները։
Մեր խնդիրը սոցիալական բնույթ է կրում, և եթե հասարակությունը գնահատում է մշակույթը, ուրեմն պատրաստ է դրան աջակցել նաև ֆինանսապես։
Մենք ուզում ենք խնդիրը չքաղաքականացնել, քանզի առանց քաղաքականության էլ կարելի է լուծել մշակութային ոլորտին առնչվող բազմաթիվ ու տարաբնույթ հարցեր։ Սա կարող է լինել ձեր փոքրիկ ներդրումը մշակույթի զարգացման համար։
Ֆեյսբուքյան դրամահավաքից բացի, մենք ունենք նաև հաշվեհամար, որին ևս կարող եք գումար փոխանցել։
Նշված գումարը մոտ 500.000 ՀՀ դրամ է(հինգ հարյուր հազար դրամ) ,որից 300.000 (երեք հարյուր հազար)-ը տրամադրվելու է երաժիշտներին, իսկ 200.000 (երկու հարյուր հազար)-ը ՝ աուդիո,վիդեո և հեռարձակում ապահովող տեխնիկական անձնակազմներին:

Արդեն նկարահանված համերգները հետագայում վաճառվելու են տարբեր ինտերնետային մեդիա վաճառքի կայքերում:
Նախագծին օժանդակելու համար կարող եք գումար փոխանցել 1570067881010100(դրամ)
1570067881010101 (դոլար) հաշվեհամարներին :
<<Ամերիա Բանկ>> Վահե Բաղդասարյան:

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս