X
Մենք սոց. ցանցերում

Ամուլսարի պահապաններն իրենց տունը պահելուց բացի այլ շահախնդրություն չունեն․ Գեղամ Օհանյան

Թիվ 1 Ստուդիայի այսօրվա հյուրը«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հիմնադիր-անդամ Գեղամ Օհանյանն է։

-Հեղափոխությունից հետո խնդիրը թողել էինք հեղափոխական իշխանությանը, որից ժողովուրդը մեծ սպասումներ ուներ,- նշում է Օհանյանը։ Արձագանքելով տարատեսակ խոսակցություններին, որ Ամուլսարի պահապանները ուղղորդվում են որոշակի շրջանակների կողմից, վերջինս պատասխանում է․ «Ոնց ուզում են քննության ենթարկեն, Ամուլսարի պահապաններն իրենց տունը պահելուց բացի այլ շահախնդրություն չունեն։ Մենք կտրականապես դեմ ենք Ամուլսարի վրա հանքի գոյությանը՝ անկախ մեթոդից և տերերից, դեմ ենք հանքով տնտեսությունը զարգացնելուն, քանի որ հանքերը տանում են մահվան»։

-Հայաստանն ունի զբոսաշրջության մեծ պոտենցիալ, որը շատ ավելի մեծ գումարներ կբերի Հայաստան, քան հանքարդյունաբերությունը,- տնտեսության զարգացման իր տեսլականն է ներկայացնում Օհանյանը, ով նաև բավականին լավատես է Լիդիանի՝ արբիտրաժային դատարան դիմելու հարցում։

-Եթե Լիդիանը շանսեր ունենար հաղթելու արբիտրաժային դատարանում, արդեն դիմած կլիներ,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս