X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Օսկար մրցանակաբաշխության նոր կանոնները

Ամերիկյան կինոակադեմիան «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերի համար նոր պահանջներ է ձևակերպել: Այժմ միայն այն ​​ֆիլմերը, որոնք համապատասխանում են նոր կանոններով նկարագրված չափանիշներին, կկարողանան մրցել գլխավոր մրցանակի համար: Կարևոր նրբություն՝ ֆիլմի համար պարտադիր չէ  բոլոր չափանիշների պահպանումը, բավական է համապատասխանել չորսից երկուսին:

Դերասանական կազմ և սյուժե

  • Գլխավոր կամ երկրորդ պլանի դերակատարներից առնվազն մեկն ունի ասիական, աֆրիկյան կամ լատինամերիկյան ծագում,
  • Երկրորդ պլանի դերակատարների և մասսայական տեսարաններում նկարահանվածների առնվազն մեկ երրորդ մասը կանայք են, ոչ սպիտակ համայնքի ներկայացուցիչներ, ԼԳԲՏՔ մարդիկ կամ ֆիզիկական/մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ,
  • Ֆիլմի հիմնական սյուժեի առանցքն անցնում է այդ խմբի մարդկանց կողքով։

 

Նկարահանող խումբ

  • Նկարահանող խմբում ստեղծագործական առնվազն երկու կարևոր պաշտոններ (օրինակ ՝ օպերատոր, զգեստների նկարիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր կամ ռեժիսոր) կանայք են, ոչ սպիտակներ են, LGBTQ + համայքնի ներկայացուցիչներ են կամ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ,
  • Նկարահանող անձնակազմում առանցքային ստեղծագործական դիրք զբաղեցնողներից առնվազն մեկն ունի ասիական/լատինաամերիկյան/Մերձավոր արևելյան/Հյուսիսային աֆրիկյան/սևամորթ/աֆրոամերիկյան/բնիկ ամերիկյան/բնիկ Ալյասկայի/բնիկ Հավայան կղզիների ծագում կամ այլ էթնիկ ու ռասայական խմբի ներկայացուցիչ է,
  • Նկարահանող խմբում առնվազն վեց տեխնիկական պաշտոն զբաղեցնում են վերը նշված խմբերի ներկայացուցիչները:

Կինոարտադրող ընկերություն

  • Ֆիլմարտադրող ստուդիան տրամադրում է վճարովի պրակտիկա կանանց, ոչ սպիտակամորթներին, ԼԳԲՏՔ անձնաց կամ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց,
  • Վերոհիշյալ խմբերի ներկայացուցիչներին վերապատրաստման և (կամ) մասնագիտական ​​զարգացման նարավորություն է տալիս։

Ֆիլմի թողարկմամբ ու տարածմամբ զբաղվող ընկերություն

  • Վերոնշյալ խմբերի ներկայացուցիչները մշտական ​​հիմունքներով աշխատում են մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար պաշտոններում:

Կինոակադեմիայի հայտարարության մեջ ասվում է, որ այս պահանջները նախատեսված են աջակցելու էկրանին և նկարահանումների ժամանակ տարբեր բնակչության հավասար ներկայացվածությանը, ինչպես նաև արտացոլում են հանդիսատեսի բազմազանությունը:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականից: Այլ անվանակարգերի համար գործում են նախորդ կանոնները,  ընդգծել է Կինոակադեմիան:

Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս