Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

21:39
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Բնապահպանություն

Ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը․ նախարարության պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես է բնակիչներին տրամադրվում թափուկ վառելափայտը: Ներկայացնում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունը.

«ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։

ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ  սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին տրվում է արտոնություն՝ սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ։

Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։

2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից անտառամերձ համայնքների բնակիչներին հատկացվել է շուրջ 102 000 պահեստավորված խմ թափուկ վառելափայտ, 2019 թվականին՝ շուրջ 87 000 պխմ, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 23 000 պխմ։
Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։

Հավելենք, որ թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։

Հիշեցնենք, որ թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը»։

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի...

Հայաստան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Ընդհանրապես,...

Հայաստան

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի...

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի...