X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

ԱՄՆ-ում վարձով են տրվում հայտնի աստղերի ավտոբուսները

Հայտնի աստղերին «ակների վրա տուն» տրամադրող ամերիկյան Hemphill Brothers ընկերությունը սկսել է վարձակալությամբ տրամադրել իր շքեղ ավտոբուսները սովորական զբոսաշրջիկներին:

Ընկերության ծառայություններից օգտվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թեյլոր Սվիֆթը, Շերը, Օփրա Ուինֆրին, Բեյոնսեն և Լեդի Գագան: Որոշ ավտոբուսներ ունեն տաքացվող մարմարե հատակներ և պատեր, էլեկտրական խցիկներ, հեռուստացույցեր և այլ շքեղ իրեր: Ավտոբուսներից մեկը Թեյլոր Սվիֆթի խնդրանքով նույնիսկ վազքուղի ուներ, իսկ ջազ կատարող  Հարի Քոնիկ կրտսերի ավտոբուսում տեղադրվեց դաշնամուր:

Բիզնեսի սեփականատերերը ստիպված էին վերանայել իրենց բիզնեսը կորոնավիրուսային համաճարակի պատճառով, երբ Միացյալ Նահանգներում չեղյալ հայտարարվեցին բազմաթիվ համերգներ և զանգվածային այլ զվարճանքի միջոցառումներ: Կցասայլակի վարձույթն արժե օրական 2 հազար դոլար, ներառյալ վարորդի ծառայության արժեքը:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս