X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Էստոնիային՝ 2:0

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Էստոնիային:

Խաղի առաջին գոլը գրանցվեց 44-րդ րոպեին: Արշակ Կորյանի փոխանցումից հետո շքեղ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը:

Հանդիպման 65-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը կրկնապատկեց Անգուլո Վբեյմարը:

Հայաստան-Էստոնիա` 2:0:

Հայաստանի ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց նոր գլխավոր մարզչի՝Խոակին Կապառոսի գլխավորությամբ և Ազգերի լիգայում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս