Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

20:20
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Night Life

Հայտնի ֆիլմերի հայտնի պոռնոնմանակումները

Հայտնի ֆիլմի պոռնոնմանակումը ժողովրդական սիրո ցուցիչ է, ինչպես օրինակ թանկարժեք պայուսակի կրկնօրինակների արտադրությունը։ Առանձին XXX տարբերակներ բավականին ինքնատիպ աշխատանքներ են։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի ստացված օրինակներ։

1․ «Աստղային պատերազմներ»

Ֆիլմը պայմանականորեն հետևում է 1977 թ.-ի դասական ֆիլմի սյուժեին և հետաքրքիր կերպով համատեղում է դիմակահանդեսը, սեքսը և հումորը: Տիեզերական սագայի հիման վրա մեծահասակների համար նախատեսված շատ տեսանյութեր կան, բայց «Աստղային պատերազմներ»-ը և Աքսել Բրաունի վերջին «Կայսրությունը տալիս է պատասխան հարված»-ը ամենահամոզիչն են: Ֆիլմն արժե դիտել անգամ միայն Դայթ Վեյդերի տպավորիչ տեսքի համար։ Հետաքրքիր է, որ չնայած Ջորջ Լուկասը հայտարարել է, որ ինքը միշտ ցանկացել է պոռնոֆիլմ նկարել, բայց 1980-ականներից ի վեր նա ակտիվորեն դեմ է նման նմանակումներին:

2․«Ալիսը հրաշքների աշխարհում»

Ոչ միայն պոռնո, այլ նաև մյուզիքլ, որում ամեն ինչ սքանչելի է ՝ սյուժեն, զգեստները, խորեոգրաֆիկ համարները, երիտասարդ Քրիստին Դեբելը ՝ գլխավոր դերում: 1976-ին թողարկվեց կինոնկարը՝ նախատեսված 18+ հանդիսատեսի համար։ 20 Century Fox ընկերությունը որոշեց ֆիլմի առավել բաց տեսարանները հանել ու այն թողարկել լայն տարածման համար։ Ֆիլմը կինոթատրոններում 2 տարվա ցուցադրությունների ընթացքում այնքան հաջողություն ունեցավ, որ որոշվեց նույն դերասանների մասնակցությամբ մի քանի տեսարան նորից նկարահանել՝ ավելի բաց, քան օրիգինալ տարբերակում էր։

3. «Կարմիր գլխարկը»

Իտալական դասական ֆիլմ՝ նախատեսված մեծահասակների համար։ Ֆիլմի շնորհիվ սիրո գաղտնիքների մասին մեկից ավելի սերունդ է իմացել և մինչ պոռնոկայքերի հայտվելը, այն ամենահայտնի պոռնոֆիլմն էր սկավառակի վրա։ Այսօր ֆիլմը վինտաժային տեսք ունի, սակայն նայելով այն մեկ անգամ, այլևս հնարավոր չէ մոռանալ։ Հեքիաթի էկրանավորման ավելի թարմ տարբերակներ էլ կան, օրինակ կանադական Brazzers պոռնոստուդիայի թողարկածը, սակայն դերասանական կազմի առումով դրանք համեմատելի չեն դասականի հետ։

4. «Տարզան»

Իտալական արտադրության մեկ այլ ֆիլմ `այնպիսի որակներով, որոնք հազվադեպ են հանդիպում այսօրվա պոռնոգրաֆիայում: Բազմաթիվ բացօթյա տեսարաններ կան, կա կոնֆլիկտ և նույնիսկ հոգեբանություն։ Պատահական չէ, որ «Տարզան» -ը մինչ այսօր համարվում է ամենառոմանտիկ պոռնոֆիլմը։ Նրա գլխավոր դերակատարներ Ռոկկո Սիֆրեդին ու Ռոզա Կարաչոլլոն ամուսնացան ու մինչ այսօր ապրում են երջանիկ կյանքով։

5. «Վիբրատորով կոտորած Տեխասում»

Երկժամյա թրիլլեր սարսափի էլեմենտներով։ Մարդասպաններն ու հաշմանդամները հետապնդում են մարդկանց՝ սղոցի փոխարեն օգտագործելով դիլդո սեքս խաղալիքը։

6. «Գրիֆֆիններ»

Կան ինչպես անիմացիոն, այնպես էլ կենդանի դերասաններով պոռնոնմանակումներ, բայց անիմացիոն նկարվածները շատ ավելի զվարճալի և էրոտիկ են: Լոիս Գրիֆֆինն առհասարակ PornHub-ի աստղ է, նրա մասնակցությամբ բոլոր տեսանյութերն ունեն միլիոնավոր դիտումներ: Անիմացիոն պոռնոֆիլմերն առանձին խոսակցության թեմա է։ Նախկինում դիսնեյյան ցանկացած մուլտֆիլմ ու մուլտհերոս հայտնվում էր պոռնոհոլովակներում, այժմ դրանց փոխարինելու են եկել համակարգչային խաղերն ու մուլտսերիալները (օրինակ` «Warcraft» և «Իմ փոքրիկ պոնին»)։

7. «Ինքնասպանների ջոկատը»

Ըստ պոռնո կայքերի որոնողական համակարգերի ՝ ժամանակակից կինոնկարի հերոսների մեջ ամենատարածվածը չարաճճի Հարլի Քուինն է։ Շատ տեսանյութեր նվիրված են հենց Ջոկերի զուգընկերոջը։ Ջոկերի մասնակցության շատ պոռնոտեսանյութեր կային, բայց 2016-ին թողարկվեց Աքսել Բրաունի լիամետրաժ ֆիլմը։

8. «Պենետրատոր»

Տերմինատորի եղբայրը։ Սյուժեն ընդհանուր առմամբ կրկնում է օրիգինալ ֆիլմը։ Գլխավոր դերում հանդես է եկել հայնտի դերասան Ռոն Ջերեմին։ 1991 թվականին նկարահանված ֆիլմը չնայած փոքր բյուջեին ստացվել է բավականին հումորով ու գեղարվեստականությամբ։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսով վարակված եղած ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի...

Հայաստան

Հարցազրույց օպերային երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի հետ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ընդունելի մարդուն (թեկուզ պաշտոնյայի որդուն) պարելիս նկարելը և քաղաքական նպատակներով այն տարածելը։ -Ընդհանրապես,...

Հայաստան

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի...

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի...