X
Մենք սոց. ցանցերում

«Հարկ է գործել. հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից». ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

Հայաստանի անտառներն ապագա սերունդների համար

Անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Անտառները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 11%-ը։

Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դրանք դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսվարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։

Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից է։

Հարկ է գործել։ Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից։

Այս ոլորտում մեր քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս