X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Ֆուտբոլի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը արտագնա խաղով սկսեց պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլում՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային:

Խաղի 4-րդ րոպեին  Վարազդատ Հարոյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, իսկ նշանակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց էզգյան Ալիոսկինը: Առաջին խաղակեսի վերջնամասում կանոնները այս անգամ խախտեց Հովհաննես Համբարձումյանը՝ մրցավարին ստիպելով կրկին 11 մետրանոց հարված նշանակել: Այն անվրեպ իրացրեց Իլյա Նեստորովսկին:

Հանդիպման ավեկլացրած րոպեներին Հայաստանի ընտրանին ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք. գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:Այսպիսով՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան`2:1

Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով առաջին խաղն էր անցկացնում մեր հավաքականի մարզչի դերում, հետխաղյա մամուլի ասուլիսին  ասաց, որ գոհ է  ֆուտբոլիստներից.

«Կուզեի շնորհավորել ֆուտբոլիստներիս, հեշտ չէ 4-րդ րոպեին 11 մետրանոցից գնդակ բաց թողնել  և շարունակել պայքարել: Թիմը չհուսալքվեց»:

Նրա խոսքով՝ Ազգերի լիգան նոր է մեկնարկել, և հավաքականը դեռևս  իրեն լավ կողմերով դրսևորելու հնարավորություն ունի:

Արտյոմ Քոսակյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս